ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Արդի արևմտական իշխանությունն իր առաքելության առաջին մասը փայլուն կատարել է, մնում է երկրորդը

Արդի արևմտական իշխանությունն իր առաքելության առաջին մասը փայլուն կատարել է, մնում է երկրորդը
19.04.2025 | 19:14


Քանի դեռ չի սկսվել Հարության տոնը, ուզում եմ մի քանի նկատառում արտահայտել:
Հայտնի է, որ արևմտականության հաստատումը արևելյան քրիստոնեության երկրներում պարտադիր և միշտ հանգեցնում է ազգային ողբերգությունների:
90-ականների Ռուսաստան, Վրաստան, Հարավսլավիա (դրանք էլ փաշինյան նիկոլ ունեին՝ Վոիսլավ Կուշտունիցա, 2000-ի ընտրություններից հետո մայդան կազմակերպեց, Միլոշևիչին հեռացրեց, հետո վաճառեց Հաագա, հետո էլ վաճառքի մեղքը բարդեց Սերբիայի վարչապետի վրա, որին հետո սատկացրին), Ուկրաինա… մի բան հասկացնո՞ւմ է սույն ցուցակը:
Սրանց հավելենք Նոր Հայաստանը:
Մի պատմական օրինաչափություն կա, որը ուղեղով օժտվածը չի ժխտի: Դա այն է, որ արևմտականները Հայաստանի ղեկին, նախ, տարածքներ են տալիս, հետո քաղաքացիական պատերազմ հրահրում: Այդպես եղավ 1920-21թթ., երբ խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո, արդեն իշխանությունը կորցնելուց հետո, դաշնակները 1921-ի փետրվարին խռովություն-պատերազմ կազմակերպեցին, մի քանի շաբաթով իշխանությունը կրկին զավթեցին Երևանում, ինչի պատճառով բոլշևիկներին չհաջողվեց վերադարձնել Կարսը, Արդաղանը, թեպետ 20.000 ք/կ կարողացան վերադարձնել:
Հիմա, Նոր Հայաստանի իշխանությունը տարածքներ արդեն տվել է, քիչ բան է մնացել՝ դա էլ կտա: Մնում է քաղաքացիական պատերազմը:
Ի՞նչ եք կարծում, հակաարցախյան այս շարժումը, այս խայտառակ վայնասունը ո՞ւր կտանի:
Արցախցիների մոտ էլ հակահայաստանյան տրամադրություններ են գեներացվում, չէ՞:
Եվ դա արվում է ամենաբարձր քաղաքական մակարդակով, քաղաքական որոշումներով:
Չեմ ուզում այդ պիղծ էակների անունները թվել, բայց տեսեք, թե ովքեր են գնում ղազարյան պետոյի մոտ, սորոսական վայրեր:
Եվ ինչեր են դուրս տալիս:
Մի խոսքով, արդի արևմտական իշխանությունն իր առաքելության առաջին մասը փայլուն կատարել է, մնում է երկրորդը, տեսնենք, թե երբ դա տեղի կունենա, ինչից կզրկվի Հայաստանը դրա արդյունքում…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4387

Մեկնաբանություններ